Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հռոմ:
Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. տոնակատարությունների շրջանակում հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ներկա են գտնվել զինվորական շքերթին, իսկ երեկոյան «Կվիրինալե» պալատում նրանք կունկնդրեն տոնի առիթով կազմակերպված համերգը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Այսօր ի պատիվ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նախատեսված է նաև պաշտոնական ընթրիք` Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի և տիկին Կլիո Մարիա Նապոլիտանոյի անունից:
Ավարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կվերադառնա Երևան: