Home / Հայաստան / Ինչու է Հայաստանում ավելանում կալանավորների թիվը. բացատրել է իրավապաշտպանը

Ինչու է Հայաստանում ավելանում կալանավորների թիվը. բացատրել է իրավապաշտպանը

Համաներումը հումանիստական ակտ չէ, որովհետև թելադրված էր ոչ թե հումանիզմով,  այլ անհրաժեշտությամբ` համապատասխան ճնշումների արդյունքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է իրավապաշտպան Վարդան Հարությունայնը:

«Եթե դա լիներ թելադրված հումանիզմով, ապա կլիներ շատ ավելի շուտ, չէին ձերբակալվի մարդիկ` քաղաքական դևդապատճառներով, որպեսզի հետո` երեք տարի անց, չակերտավոր հումանիզմով նրանց ազատ արձակեին»,- ասել է իրավապաշտպանը:

Կթեթևացնի՞ արդյոք համաներումը ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը հարցին Վարդան Հարությունյանը պատասխանել է.

«Հայաստանում վերջին շրջանում կա ավելի շատ կալանավոր, քան երբևէ եղել է: Եվ   դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս իշխանությունները հրաժարվում են կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը: Այդ պատճառով էլ մարդիկ, շարունակելով մնալ բանտերում, ծանրաբեռնում են կալանավայրերը: Բացի դրանից, դատախազությունը, ոստիկանությունը միշտ էլ  դիմում են կալանավորման միջոցին` ծանր հանցագործություն է կատարել մարդը, թեթև հանցագործություն է կատարել, առաջին անգամ է, չափահաս է, անչափահաս է, որպես կանոն, ձերբակալվում է»,- ասել է նա:

Հարությունյանի խոսքով` Հայաստանում միշտ եղել է 4000-ից պակաս կալնավոր, սակայն վերջին տարիներին այդ թիվը շատ է ավելացել:

Tekali Taxi