Home / Հայաստան / Քոչարյանի և Պուտինի հանդիպումներով պետք է հպարտանալ. գրասենյակի ղեկավար

Քոչարյանի և Պուտինի հանդիպումներով պետք է հպարտանալ. գրասենյակի ղեկավար

Երկու բարեկամ երկրների նախկին նախագահների միջև բարեկամական հարաբերությունների պահպանման հարցը (հատկապես` Հայաստանի և Ռուսաստանի դեպքում), ինչպես նաև նրանց պարբերական հանդիպումների մասին հաղորդագրությունները, կարող են միայն հպարտության և լավատեսության առիթ դառնալ: «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հանդիպման շուրջ ստեղծված իրարանցումը, ինչպես նաև հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը հերքել է հանդիպման փաստը:

«Անկեղծ ասած, ես արդեն վաղուց սովորել եմ նման ռեակցիային`  կապված Ռուսաստանի վարչապետի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների հետ: Ինձ նույնիսկ չզարմացրեց այդ «լուրը», չնայած զարմանալու համար առիթը լուրջ էր: Վերջ ի վերջո, մայիսի 24-ին ինքս եմ ուղեկցել նախագահ Քոչարյանին Նովո Օգարյովո և ներկա եմ գտնվել այդ հանդիպման սկզբին և վերջին»,- ասել է Սողոմոնյանը:

«Կարծում եմ, որ այդ քարոզչական «հնարքների» հեղինակները պետք է փորձեն գոնե մեկ անգամ «իջնել սեփական զանգակատնից» և որոշ իրադարձություններին նայել ազգային շահերի, և ոչ թե նեղ անձնական հաշվարկների և մանր ինտրիգների տեսանկյունից: Համոզված եմ, այդ ժամանակ նրանք ստիպված չեն լինի հրապարակային հիստերիա տարածել և ավելորդ փողեր ծախսել պատվերով հոդվածների վրա», – հավելել է նա:

Լուսանկարը` kommersant.ru-ից

Tekali Taxi