Home / Հայաստան / Հայաստանը թերի է ներկայացված Վենետիկի բիենալեում. պարզաբանում

Հայաստանը թերի է ներկայացված Վենետիկի բիենալեում. պարզաբանում

Երկուշաբթի` հունիսի 6-ին, Epress.am-ին հայտնի դարձավ, որ Վենետիկի Միջազգային 54-րդ Արվեստի Բիենալեի հայկական ազգային տաղավարը, որը բացվել է երեք օր առաջ, լիարժեք չէ ներկայացված:

Հիշեցնենք, որ Հայաստանը ժամանակակից արվեստի այս փառատոնին ներկայացված է արվեստագետներ Աստղիկ Մելքոնյանով, Մհեր Ազատյանով և Գրիգոր Խաչատրյանով:

Epress.am-ին հարցին ի պատասխան` իրավիճակը պարզաբանել է հայաստանյան տաղավարի համադրողներից մեկը` Ռուբեն Արևշատյանը.

«Աստղիկ Մելքոնյանի ինստալիացիայի կարևոր կոնստրուկտիվ մասը կորել էր բեռնափոխադրման ժամանակ: Մենք փորձեցինք վերականգնել այն տեղում, որպեսզի ինստալիացիան պատրաստ լիներ բացման օրվա համար, սակայն վերջում պարզվեց, որ փոխարինող նյութերի պատճառով տեխնիկական առումով այդպիսի լուծումը չէր բավարարում ինստալիացիան կառուցելու համար: Այդ պատճառով մենք որոշեցինք բացմանը ներկայացնել միայն ցուցադրության 2/3-ը և սպասել մինչ կոնստրուկտիվ մասը կհասնի Վենետիկ: Երեկ այն արդեն հասել է Վենետիկ, այսօր մաքսազերծվում է, և վաղը մենք կսկսենք մոնտաժել: Ուրբաթ օրը` ժամը 17:00-ին, կլինի տաղավարի երկրորդ` ամբողջական բացումը»:

Tekali Taxi