Home / Հայաստան / Տիգրան Խզմալյանի ֆիլմերը դիտեցին ԱՄՆ-ում

Տիգրան Խզմալյանի ֆիլմերը դիտեցին ԱՄՆ-ում

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների` ԱՄՆ այցի երկրորդ փուլի ընթացքում հունիսի 4-ին, Գլենդեյլի Հանրային գրադարանում ցուցադրվել են կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆիլմերը:

Ինչպես ասված է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մամուլի հաղորդագրության մեջ, համայնքի անդամները հնարավորություն են ունեցել դիտել 3 վավերագրական ժապավեններ` «Երևանի գլխավոր գաղտնիքը», «Քրիստոսի կենդանագիր պատկերը» և «Դեպի Արարատ»: Ցուցադրությանը հաջորդել է կինոռեժիսորի և ներկաների միջև զրույցը:

Միջոցառմանը ներկա են եղել Լոս Անջելեսից և հարևան շրջաններից հավաքված ավելի քան 180 մասնակիցներ:

Այսօր` հունիսի 6-ին, Կոմիտաս վարդապետին նվիրված իր մուլտիմեդիա գործի ներկայացումով Գլենդեյլում հանդես է գալու «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը:

Tekali Taxi