Home / Հայաստան / Անթալյայում այս տարի 10 միլիոն զբոսաշրջիկ են ակնկալում

Անթալյայում այս տարի 10 միլիոն զբոսաշրջիկ են ակնկալում

2011 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում թուրքական Անթալյա նահանգի հանգստավայրեր է այցելել 3 միլիոն 45 հազար 80 զբոսաշրջիկ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Մայիսին Անթալյա է այցելել 1 միլիոն 306 հազար 580 զբոսաշրջիկ:

Անթալյայի տուրիզմի վարչության պաշտոնյաները հաղորդում են, որ հունիսից սկսած զբոսաշրջիկների հոսքը Անթալյա կտրուկ ավելանալու է:

Այս տարվա ընթացքում Անթալյայի հանգստավայրեր այցելած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում է Գերմանիան, որին հետևում են Ռուսաստանը, Հոլանդիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան:

Նշենք, որ անցյալ տարվա ընթացքում Անթալյա նահանգ են այցելել 9.76 միլիոն զբոսաշրջիկներ: Թուրքիայում ոլորտի պատասխանատուները կանխատեսում են, այս տարի զբոսաշրջիկների թիվը կանցնի 10 միլիոնը:

Tekali Taxi