Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Երևանում ամեն մեկն իր մասին է մտածում. Վառլամով

ՖՈՏՈՇԱՐՔ. Երևանում ամեն մեկն իր մասին է մտածում. Վառլամով

Ռուսաստանյան բլոգեր և լուսանկարիչ Իլյա Վառլամովը հրապարակել է իր հայաստանյան այցելության երրորդ օրվա լուսանկարները: Վերջին օրը նա որոշել է տեսնել Հայաստանի ամենաբարձր սարը` Արագածը: Դեպի Արագած տանող ճանապարհը, ի դեպ, բացվել է մի քանի օր առաջ:

«Վաղ առավոտյան գնացի Հաղթանակի այգի` արևածագը դիմավորելու: Քաղաքը դեռ քնած է, իսկ արևի առաջին շողերը լուսավորում են Արարատի գագաթը:

Քաղաքի մասին ես արդեն գրել էի առաջին հրապարակման մեջ: Ուղևորության վերջում իմ վերաբերմունքը քաղաքի նկատմամբ չփոխվեց` հին, փոշոտ խորհրդային քաղաք:

Հայերի մոտ ամեն ինչ, ինչպես ռուսների դեպքում, շատ լավ բաժանվում է «իմի» և «ուրիշինի»: Երևանում կարող է մի քանի միլիոնանոց առանձնատուն կառուցապատված լինել, իսկ դրա դիմաց` քանդված փողոց: Ամեն օր առանձնատան տերը իր Բենթլիով կանցնի այդ փոսերի և «լյուկերի» վրայով, բայց երբեք չի կառուցի ճանապարհը, այն «ուրիշինն է»:

Այստեղ երևում է, որ հարուստ տան տերը որոշել է «գեղեցիկ» լուսատուներ տեղադրել: Նրա մտքով չի անցել պայմանավորվել հարևանների հետ և լուսատուները տեղադրել ամբողջ փողոցի վրա, նա անգամ լարերը չի թաքցրել գետնի տակ, որպեսզի դրանք չփչացնեն իր «ճոխ» լուսատուների տեսքը: Քանի որ Երևանում ամեն մեկն իր մասին է մտածում, քաղաքում քաոս և ավերածություն է տիրում, սարսափելի է, դուք այն վերջնականապես կվերացնեք ինքնակամ կառուցապատմամբ, հենց կենտրոնում գտնվող էլիտար դղյակներով և պատմության հանդեպ «թքածողական» վերաբերմունքով: Ցավոք սրտի, Մոսկվայում նմանատիպ իրավիճակ է:

Միայն չափազանց գեղեցիկ բնությունն է փրկում քաղաքը  🙂

ԱՄՆ-ի դեսպանատուն:

Մինչ չվերթը 6 ժամ է մնում, կարելի է հասցնել ևս մի քանի բարձունքներ գրավել: Ժամանակն է լեռ բարձրանալ:

Հայկական ԱԷԿ

Լեռան լանջին`  2140 մետր բարձրության վրա գտնվում է Ամբերդի ամրոցը:

Արագածը հրաբուխ է համարվում, սակայն ողջ պատմության ընթացքում ոչ մի ժայթքում չի գրանցվել:

Ձյունն ավելի է շատանում, բայց ճանապարհը մաքուր է:

Արագած լեռան հետ բազմաթիվ լեգենդներ և ավանդություններ են կապված, Մասնավորապես, քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանի հետ, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բարձրանում էր Արագածի վրա` աղոթելու, միաժամանակ ուղիղ երկնքից կախված անմար ճրագը գիշերը լուսավորում էր նրան: Ըստ լեգենդի` այժմ էլ այդ ճրագը լուսավորում է գիշերները, սակայն տեսնել այն կարող են միայն նվիրյալները:

Ճանապարհ: Ձմռանն այն փակ է, բացվում է միայն մայիսի վերջին:

Ահա և վերջ 🙂 Լեռներից իջնելուց անմիջապես հետո մենք գնացինք օդանավակայան:

Tekali Taxi