Home / Հայաստան / Կարկուտը շարունակում է վնասներ հասցնել Հայաստանի տարբեր մարզերում

Կարկուտը շարունակում է վնասներ հասցնել Հայաստանի տարբեր մարզերում

Հունիսի 6-ին ժ.19.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Շիրակի  մար­զի Կրաշեն գյուղի ցանքատարածքները, իսկ հունիսի 7-ին ժամը 19.00-ից 19.40-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքի և Գետափ, Թլիկ, Հակո, Թաթուլ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմա­բերդ, Իրինդ, Արտենի, Մեծաձոր, Օթևան, Դիան գյուղերի պտղատու այգիները և ցանքատարածքները: Այս մասին հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Վնասի չափերը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Նշենք, որ վերջին օրերին կարկուտը նմանատիպ վնասներ է հասցրել նաև Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերում:

Tekali Taxi