Home / Հայաստան / Ռուսաստանը Հայաստանին չի վերադարձնում հետախուզվող «զինվորին»

Ռուսաստանը Հայաստանին չի վերադարձնում հետախուզվող «զինվորին»

Սարատովի Վոլժսկի շրջանում ոստիկանության աշխատակիցները պարզել են բանակից խուսափելու համար Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ հայտարարված 29-ամյա Տ-ի գտնվելու վայրը:

Տ.-ի գործողությունները դատապարտելի են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքի  համաձայն, գրում 4vsar.ru-ն: Սակայն հետախուզվողը Ռուսաստանի քաղաքացի է և ռուսաստանյան անձնագիր ունի, այդ իսկ պատճառով «քաղաքացիական, ընտանեկան և քրեական հարցերով իրավական պաշտպանության և իրավական հարաբերությունների մասին»  հռչակագրի համաձայն` արգելվում է նրան հանձնել Հայաստանյան իրավապահ մարմիններին: Արտաքսման համար նրան չեն ձերբակալել և նրա գործողությունների կասեցման  միջոցառումներ չեն իրականացվել:

Միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանց մեկ այլ երկրի հաձնման կամ հանձնման մերժման մասին որոշում է կայացնում ՌԴ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը:

Tekali Taxi