Home / Հայաստան / Փոստանջյանին համաներմամբ ազատելու որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում

Փոստանջյանին համաներմամբ ազատելու որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ իր եղբորը`Տիգրան Փոստանջյանին հունիսի 3-ին համաներմամբ ազատ արձակելու որոշումը «բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում»:

Օրաթերթի դիտարկմանը, թե Տիգրան Փոստանջյանը դատավարության ընթացքում ի վերջո չառարկեց, որ իր նկատմամբ կիրառվի համաներում`«Ժառանգության» պատգամավորն այսպես է պատասխանել.

«Սա ճնշման ներքո ընդունված որոշում էր: Եվ այստեղ միանշանակ է օրենքի պահանջների խախտումը: Եթե հատկապես կար համաներման ակտ կիրառելու հնարավորություն, ապա պետք է շարունակվեր դատաքննությունը, և նրան անհապաղ կալանքից ազատեին: Մինչդեռ դատարանն այդ միջնորդությունը չբավարարեց ու որոշեց, որ ավելի լավ է`այս ճանապարհն ընտրեն»:

Tekali Taxi