Home / Հայաստան / Լաս Վեգասը զիջում է Ասիային «կազինոների կենտրոնի» համբավը

Լաս Վեգասը զիջում է Ասիային «կազինոների կենտրոնի» համբավը

ԱՄՆ-ի «կազինոների քաղաքը»` Լաս Վեգասը, հետզհետե կորցնում է իր համբավը որպես աշխարհում խաղատների բիզնեսի ամենաեկամտաբեր և հայտնի վայր:

Խաղատներից ստացված շահույթի չափով 2006 թվականին Լաս Վեգասին շրջանցել էր Չինաստանի հատուկ վարչական միավոր համարվող Մակաո կղզին:

Ամերիկյան խաղատների ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ֆարենհոֆի կանխատեսմամբ, այս տարի Լաս Վեգասին կշրջանցի նաև Սինգապուրը:

Ինչպես նշում է AP գործակալությունը, 2010 թվականի ընթացքում Սինգապուրի խաղատների ընդհանուր եկամուտը կազմել է 5,1 միլիարդ դոլար, իսկ Լաս Վեգասի կազինոներն աշխատել են 5,8 միլիարդ դոլար:

Համաձայն Ամերիկյան խաղատների ասոցիացիայի կանխատեսումների Սինգապուրն այս տարի խաղատների բիզնեսից կստանա 6,4 միլիարդի եկամուտ, մինչդեռ Լաս Վեգասն աճի շատ քիչ հնարավորություն ունի:

Խաղատների բիզնեսի այս երկու կենտրոնն էլ բավական հետ են մնացել Մակաոյից, որտեղ 2010 թվականի ընթացքում 23,5 միլիարդ դոլարի եկամուտ է ստացվել:

Ֆարենհոֆի կանխատեսմամբ, Մակաոյում այս տարի 25-ից 50 տոկոս աճ կարող է գրանցվել:

Tekali Taxi