Home / Հայաստան / Մերկ ուղևորը ստիպել է օդաչուին իջեցնել ինքնաթիռը

Մերկ ուղևորը ստիպել է օդաչուին իջեցնել ինքնաթիռը

Մադրիդից դեպի Ֆրանկֆուրտ թռիչք իրականացնող Iberia ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան մեկ ուղևորի պատճառով, ով ամբողջությամբ մերկացել է ինքնաթիռի սրահում, հայտնում է AFP-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, պատմել է ավիաընկերության մամլո քարտուղարը: Անձնակազմը փորձել է հանգստացնել գերմանացուն, սակայն վերջինս իրեն ագրեսիվ  է պահել և փակվել զուգարանում: Օդաչուները ստիպված որոշել են վայրէջք կատարել, որպեսզի ազատվեն անհանգիստ ուղևորից:

Վայրէջք կատարելուն պես ոստիկանությունը տղամարդուն դուրս է բերել ինքնաթիռից:

Ոստիկանությունում պարզել են, որ ուղևորը սթափ վիճակում է եղել: Իսկ թե ինչն է ստիպել նրան մերկանալ թռիչքի ընթացքում ոչ ավիաընկերությանը, ոչ ոստիկանությանը հայտնի չէ:

Tekali Taxi