Home / Հայաստան / Քաղաքական գործիչները հումորիստներից ուժեղ գտնվեցին

Քաղաքական գործիչները հումորիստներից ուժեղ գտնվեցին

Հունիսի 12-ին Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում «Բարության դրոշի ներքո» բարեգործական ակցիայի շրջանակներում ֆուտբոլային հանդիպում տեղի ունեցավ «Քաղաքականության և էստրադայի աստղերի» և ՈՒՀԱ-ի «Բոլոր ժամանակների աստղերը» թիմերի միջև:

«Քաղաքականության և էստրադայի աստղերի» թիմի կազմում էին, մասնավորապես, ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, լեգենդար հոկեյիստ Վյաչեսլավ Ֆետիսովը, Արտակարգ Իրավիճակների ծառայության ղեկավար Սերգեյ Շոյգուն, դերասան Դմիտրի Խառատյանը, գեղասահորդ Իլյա Ավերբուխը, դերասան Մարատ Բաշարովը, դաշնակահար Դենիս Մացուևը, «Uma2rmaH» խմբի կիթառահար Սերգեյ Կրիստովսկին:

«ՈՒՀԱ-ի հավաքականի» կազմում հանդես եկան ՈՒՀԱ-ի վետերաններ Ալեքսանդր Ռևան և Միխայիլ Գալուստյանը («Утомленные солнцем»), Գարիկ Մարտիրոսյանը («Նոր հայեր»), Վիկտոր Վասիլևը (Սանկտ Պետերբուրգի թիմ) և այլք:

«Քաղաքականության և էստրադայի աստղերի» և ՈՒՀԱ-ի «Բոլոր ժամանակների աստղերը» թիմերի միջև կայացած բարեգործական համերգն ավարտվեց «ուրախների և հնարամիտների» պարտությամբ:

Խաղի հաշիվը բացեց քաղաքական գործիչների և դերասանների թիմի ավագ Ալեքսանդր Ժուկովը` գրավելով հակառակորդի դարպասը «Ինտերնի» սերիալի հերոս Իլյա Գլիննիկովի ճիշտ փոխանցման օգնությամբ:

Ի դեպ, հենց Գլիննիկովն էլ վերջում ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրան հաջողվեց գրավել հումորի վարպետների դարպասը երկու անգամ:

ՈՒՀԱ-ի թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Վիկտոր Վասիլևը` Comedy Clab-ից: Երկրորդ անգամ քաղաքական գործիչների դարպասը գրավեց Միխայիլ Շացը:

Եվ որքան էլ որ Ուրախների և հնարամիտների ակումբի առաջատարներ Սեմյոն Սլեպոկովը և «Ունիվեր» սերիալից Արարատ Քեշյանը ջանում էին հաղթանակի հասնել, դա նրանց այդպես էլ չհաջողվեց: Խաղն ավարտվեց 5-2 հաշվով:

Tekali Taxi