Home / Հայաստան / Մեդվեդևը նախընտրում է լռել իր մեծ սիրո մասին. ձեռագրագետ

Մեդվեդևը նախընտրում է լռել իր մեծ սիրո մասին. ձեռագրագետ

Ձեռագրագետ Իգոր Վիլենսկին բազմիցս բացահայտել է տարբեր հայտնի մարդկանց գաղտնիքները` կարդալով նրանց ձեռագրերը: Այս անգամ ձեռագրագետը փորձել է նկարագրել ՌԴ նախագահ Դմիտրի Միդվեդևին  առավել բնորոշ բնավորության գծերը: Երկրի նախագահի ձեռագրից Վիլենսկին եզրակացնում է, որ Դմիտրի Անատոլևիչի բնավորության ամենագլխավոր հատկանիշը ուրիշների նկատմամբ ունեցած չափազանց մեծ անվստահությունը թաքցնելու ձգտումն է: «Ամենայն հավանականությամբ, նա ամեն ինչից վախենում է և ամեն հարցում հստակ մշակված ծրագիր ունի»,- նշում է Վիլենսկին:

Ձեռագրագետի խոսքով` Մեդվեդևը «յուրահատուկ» առաջնորդ է, ով ավելի շատ նախազգուշացնում է, քան իր հետևից տանում: «Կարող է խնդիրները լուծել ուիշների հաշվին: Բայց միաժամանակ իրեն հանճար է համարում: Գնահատում է ընկերությունը, և նրա համար կարևոր է չկորցնել այն մարդկանց, ովքեր իր կողքին են: Սակայն ոչ ոքի չի վստահում և ստուգում է բոլոր նրանց, ովքեր իր շրջապատում են գտնվում»,- նշում է ձեռագրագետը:

«Ռուսաստանի նախագահի ինքնագնահատականը բավական բարձր է: Նրան կարող է նյարդայնացնել ցանկացած մանրուք: Չափի զգացում ունի: Հավանաբար, այս մարդը հաճախ հույսը դնում է ճակատագրի, իրավիճակների, այլ ոչ թե իր ուժերի վրա:

Անձնական կյանքում ամեն ինչ բարդ է: Մեդվեդևը մեկ մեծ սեր է ունեցել կյանքում, որի մասին նա նախընտրում է լռել: Այժմ իր կողքին ունի կին, որը ամբողջապես համապատասխանում է իր պահանջներին», գրում է «Տայնի զվյոզդ» պարբերականը:

Tekali Taxi