Home / Հայաստան / Առաջին անգամ Եգիպտոսը կարող է կին նախագահ ունենալ

Առաջին անգամ Եգիպտոսը կարող է կին նախագահ ունենալ

49-ամյա եգիպտացի ռադիոլրագրող Բոտհաինա Քամալը հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսի նախագահի պաշտոնի համար: Այս մասին նա հայտնել է Twitter-ի միջոցով:

Վերջին 6 տարիների ընթացքում Քամալը ռադիոշոու է վարել, որը նվիրված է եղել երիտասարդական խնդիրներին: Նա հրաժարվել է պետական հեռուստաալիքի աշխատանքից Մուբարաքի օրոք` վախենալով «քաղաքական ճնշումից»:

2005 թվականին ստեղծել է «Մենք  հետևում ենք ձեզ» խումը, որը զբաղվում էր խորհրդարանի ընտրությունների մոնիտորինգով: Նա նաև «Եգիպտացիները դեմ են  կոռուպցիային» հասարակական կազմակերպության  հիմնադիրներից է, հայտնում է MIGnews.com-ը:

Քամալը առաջադրվում է նախագահի պաշտոնի համար որպես անկախ թեկնածու, սակայն միաժամանակ նշում է իր սոցիալ-դեմոկրատական համոզմունքները: Նա հայտարարել է. «Թեև ես կին եմ, սակայն իմ ծրագրի ուշադրության կենտրոնում լինելու են ոչ միայն կանանց իրավունքները: Ես մտադիր եմ պայքարել բոլոր եգիպտացիների իրավունքների համար»:

Tekali Taxi