Home / Հայաստան / Թուրքերը, այլ ոչ թե Թուրքիայի հայերը, շահագրգռված են Հայաստանի հետ բիզնեսի մեջ

Թուրքերը, այլ ոչ թե Թուրքիայի հայերը, շահագրգռված են Հայաստանի հետ բիզնեսի մեջ

Հայաստանի նկատմամբ առևտրային պատժամիջոցներ կիրառելով` Թուրքիան մտադիր էր ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրների լուծման վրա, սակայն պատժամիջոցները ցանկալի արդյունքներ չեն տալիս: Այս մասին Vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է բիզնեսի զարգացման գծով Հայ-թուրքական խորհրդի համանախագահ Քաան Սոյաքը:

Նրա խոսքով` չնայած Թուրքիայի կողմից դրված տնտեսական արգելքին, թուրք գործարարներն իրենց արտադրանքը Վրաստանի միջոցով միշտ էլ մատակարարել և մատակարարում են Հայաստանին:

Սոյաքը նշել է, որ հենց թուրքերը, այլ ոչ թե Թուրքիայի հայերը, առավել շահագրգռված են գործնական հարաբերությունների հաստատման մեջ:

«Հայաստանում իրենց բիզնեսն ունեցող գործարարների 80%-ը ազգությամբ թուրք են, և ընդամենը 20%-ն են թուրքաբնակ հայեր»,- ընդգծել է Սոյաքը:

«Հայաստանում բիզնես ունեցող գործարարները մի քանի կատեգորիաների են բաժանվում: Ոմանք ցանկանում էին իրենց արտադրանքը Հայաստան արտահանել, ուրիշները նոր շուկաներ էին փնտրում ապրանքների իրացման համար, երրորդները նոր-նոր էին իրենց բիզնեսը ստեղծել և չկարողացան դիմակայել Ռուսաստանի և Ադրբեջանի մրցակցությանը: Այս ողջ տարիների ընթացքում ես ոչ մի գործարարի չեմ տեսել, ով դժգոհ լիներ Հայաստանի հետ ունեցած առևտրային հարաբերություններից: Գրեթե բոլոր գործարարները գոհ են իրենց բիզնեսից»,-պատմել է նա:

Սոյաքը կիսվել է նաև 2006 թվականին Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցելությունից ստացած տպավորություններով:

Լրագրողի այն հարցին` արդյոք ինքը գիտի, որ առանց Բաքվի պաշտոնական թույլտվության Ղարաբաղ կատարած այցելությունից հետո իր մուտքն Ադրբեջան արգելված է, Սոյաքը ասել է. «Դե մինչև Ղարաբաղ այցելելն էլ ինձ առանձանապես չէին սպասում Ադրբեջանում, քանի որ իմ գործունեությունն ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը: Եվս մեկ անգամ ասեմ, որ, չնայած դրան, ես ինքս ոչ մի բիզնես Հայաստանում չունեմ…»

Tekali Taxi