Home / Հայաստան / Սիրիան և Եգիպտոսն օգնում են Հայաստանի ներգնա տուրիզմի զարգացմանը

Սիրիան և Եգիպտոսն օգնում են Հայաստանի ներգնա տուրիզմի զարգացմանը

Հայաստանում ներգնա զբոսաշրջության ծավալներն այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նշել են  «Միկա ինտուր» ընկերության ներկայացուցիչները:

«Միկա ինտուր» դիմող զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են գնալ Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ:

«Անի տուր» ընկերությունում նույնպես զբոսաշրջիկների թվի նվազում է գրանցվել:

Ընկերության ներկայացուցչի խոսքով` Հայաստանում հանգստանալ ցանկացողները նախընտրում են այցելել հիմնականում պատամամշակութային վայրեր` Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Հաղարծին, Սևան, Դիլիջան:

Ի տարբերություն «Միկա ինտուրի» և «Անիտուրի», «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերություն դիմած զբոսաշրջիկների թիվն ավելացել է:

Ընկերության տուր-մենեջերի խոսքով` դա պայմանավորված է մատուցվող ծառայությունների որակի բարձրացմամբ, ինչպես նաև կապված է աշխարհում տեղի ունեցող փոփոխություների հետ: Որպես օրինակ նա նշել է քաղաքական իրավիճակի պատճառով Սիրիայի և Եգիպտոսի «փակ» լինելը: Այդ երկրներ այցելողների թիվը նվազել է, և մարդիկ տարածաշրջանում նոր հանգստավայրեր են փնտրում:

«Արմենիա Թրավելի» ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենց դիմող զբոսաշրջիկներն արդեն գալիս են հաստատված ծրագրով  և նախընտրում են հիմնականում պատմամշակութային վայրերը` Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, արդեն նաև Տաթև, ինչպես նաև Երևանը:

«ԱԲՊ» ճանապարհորդությունների հայկական բյուրոյի տուր-մենեջեր Հասմիկ Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց դիմաց զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նույնն է մնացել: Այս ընկերությանը դիմած զբոսաշրջիկները նախընտրում են Ջերմուկը և Երևանը:

Tekali Taxi