Home / Հայաստան / Ադրբեջանը սկսել է գովազդել «Եվրատեսիլ 2012»-ը

Ադրբեջանը սկսել է գովազդել «Եվրատեսիլ 2012»-ը

Ադրբեջանն արդեն սկսել է տարածել հաջորդ տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի գովազդային տեսանյութը, որում ներկայացվում են տեսարժան վայրերը, մայրաքաղաքային կյանքն ու նոր շենքերը:

Հիշեցնենք, որ եվրոպական հեռուստաշոուն Բաքու է բերել այս տարի «Եվրատեսիլ 2011»-ում «Running Scared» երգով հաղթանակ տարած Ադրբեջանը ներկայացնող «Էլ/Նիկի» զույգը:

«Եվրատեսիլի» պաշտոնական կայքի համաձայն, «Եվրատեսիլ 2012»-ի մրցույթի անցկացման նախնական օրերն արդեն հայտնի են: Կիսսաեզրափակիչները կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին:

Tekali Taxi