Home / Հայաստան / Ռուսաստանը Գյումրիի ռազմակայանի ավելցուկային զենքը կփոխանցի Հայաստանին

Ռուսաստանը Գյումրիի ռազմակայանի ավելցուկային զենքը կփոխանցի Հայաստանին

Ռուսաստանի Պետդումայի վերին պալատը հունիսի 22-ին վավերացրել  է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. ստորագրված պայմանագրի ժամկետի երկարաձգման արձանագրությունը:

Հունիսի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ԱՊՀ երկրների հետ ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Անդրեյ Գուսևը հայտնել է սենատորներին, որ ռուսական ռազմակայանը կանցնի բրիգադային համակարգի, ինչը նրա խոսքով, չի խախտում ռազմական պատրաստականությունը:  Այժմ դրա թվաքանակը կազմում է 4 հազար 245 մարդ, որոնցից 370-ը զինվորականներ են, 500-ը`քաղաքացիական  մասնագետներ:

Սենատորների այն հարցին, թե դեպի ուր են վերատեղակայվելու ավելցուկային զենքն ու ռազմական տեխնիկան, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պատասխանել է, որ դրանք անհատույց փոխանցվելու են Հայաստանի զինված ուժերին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագիրը, որի համաձայն ռուսական ռազմակայանը 25 տարով տեղակայվելու էր Հայաստանում, ստորագրվել է 1995թ. մարտի 16-ին: Այժմ պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 49 տարի 2010 թվականին:

Ռազմակայանը նախատեսված է խաղաղարար գործողությունների համար և անհրաժեշտության դեպքում պետք է ապահովի  Հայաստանի անվտանգությունը:

Tekali Taxi