Home / Հայաստան / Ռուսաստանի ԱԳՆ-ն Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ռուսաստանի ԱԳՆ-ն Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպման վերաբերյալ:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ նախագահների հանդիպումն առանցքային դեր է ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«Մենք ակնկալում ենք, որ Բաքուն և Երևանը կառուցողական կարձագանքեն մայիսի 26-ին Դովիլում Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարությանը, որում կոչ էր արվում Ադրբեջանի և Հայաստայի նախագահներին քաղաքական կամք դրսևորել և Կազանում ավարտել ԼՂՀ-ի վերաբերյալ հիմնարար սկզբունքների քննարկումը:

Կազանում քննարկվելիք փաստաթուղթը երկրների և համանախագ պետությունների համատեղ աշխատանքի կարևոր շրջանի արդյունք է, որը իրական հիմք է ստեղծում հետագա առաջընթացի և հետագա համապարփակ Խաղաղ համաձայնագրի նախապատրաստման համար:

Հույս ունենք, որ այս հիմքի վրա կողմերը համաձայնության կգան ի շահ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման և զարգացման»,- ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi