Home / Հայաստան / «Հիասթափեցնող է». ԱՄՆ-ն արձագանքեց Սարգսյան-Ալիև հանդիպմանը

«Հիասթափեցնող է». ԱՄՆ-ն արձագանքեց Սարգսյան-Ալիև հանդիպմանը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Կազանում չկարողացան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, սակայն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ հայտարարությունում նրանք նկատել են, որ ավելի մեծ փոխըմբռնման են հասել մի շարք հարցերում, համաձայնել են շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների շուրջ և հետագայում կրկին հանդիպել: Այս մասին ԱՄՆ Պետդեպի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

«Ես կասեի` դա հիասթափեցնող է», – եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ երեկ «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետագա բանակցությունները կարող են ընթանալ առանց Դմիտրի Մեդվեդևի մասնակցության: «Կոմերսանտի» տեղեկություններով` ՌԴ նախագահն այնքան հիասթափված է Կազանի գագաթաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել միջնորդի առաքելությունը: Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը նա պատրաստ է կազմակերպել միայն այն դեպքում, եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջապես ստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթը:

Tekali Taxi