Home / Հայաստան / Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարը չի կարողանում փաստաբան գտնել

Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարը չի կարողանում փաստաբան գտնել

Մանկապղծության մեջ մեղադրվող գործարար, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը չի կարողանում մի փաստաբան գտնել, ով հանձն կառնի դատարանում պաշտպանել իր իրավունքները, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները դիմել են տարբեր հեղինակավոր փաստաբանների` խոստանալով մեծ գումարներ, սակայն նրանք հրաժարվել են: Օրաթերթի տեղեկություններով, պատճառաբանությունը բոլոր դեպքերում նույնն է եղել` «անհնար է պաշտպանել մեկի իրավուքնները, ով նպատակ է ունեցել այլասերելու մի ողջ քաղաքի մատաղ սերնդի ներկայացուցիչներին»:

Հիշեցնենք, որ համաձայն ներկայացված մեղադրանքի Սերոբ Տեր-Պողոսյանն Ախթալա քաղաքում «սեռական հասունության չհասած տղաների հետ նրանց կամքին հակառակ, օգտագործելով անօգնական վիճակը, կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է սեքսուալ բնույթի գործողություններով»:

Մեղադրանքն ապացուցելու դեպքում գործարարը կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման:

Tekali Taxi