Home / Հայաստան / Գյումրիում սպանել են կանչով ժամանած բժշկին. հանցագործը ձերբակալվել է

Գյումրիում սպանել են կանչով ժամանած բժշկին. հանցագործը ձերբակալվել է

Հունիսի 26-ին, ժամը 23.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի 13 տուն կանչով մեկնած բուժաշխատողների հետ նույն տան բնակիչները վիճաբանում են:

Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել էր շտապօգնության բրիգադայի բուժաշխատող, 1946 թ. ծնված  Աշոտ Գրիգորյանի  դիակը` ճակատի և այտոսկրի աջ մասում քերծված վնասվածքի հետքով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Աշոտ Գրիգորյանին ծեծի է ենթարկել վերը նշված հասցեի բնակիչ, 1983 թ. ծնված Արտակ Կարապետյանը:

Արտակ Կարապետյանը ձերբակալված է:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, հայտնում են ոստիկանությունից:

Tekali Taxi