Home / Հայաստան / 22-ամյա աղջիկն ամուսնացել է իր մահացած ընկերոջ հետ

22-ամյա աղջիկն ամուսնացել է իր մահացած ընկերոջ հետ

Ֆրանսուհին ամուսնացել է իր ընկերոջ հետ նրա մահից երկու տարի անց: 22-ամյա աղջիկը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Աարկոզիին` խնդրելով թույլատրել իրեն նման հարսանեկան արարողություն անցկացնել:

Իշխանություններն ընդառաջել են նրա խնդրանքին, քանի որ նամակի հեղինակը կարողացել է ապացուցել, որ ինքն ու ընկերը պատրաստվում էին ամուսնանալ:

Երիտասարդները հանդիպել էին 2007 թվականին, իսկ երկու տարի անց որդի են ունեցել: Երիտասարդ հայրը 2009թ. մահացել էր ավտովթարի հետևանքով` երեխայի ծնունդից գրեթե անմիջապես հետո: Այդ ժամանակ  նորածնի հայրն ու մայրը 20 տարեկան էին, գրում է The Daily Mail-ը:

Թույլտվություն ստանալով Սարկոզիից` աղջիկն իսկական հարսանեկան արարողություն է կազմակերպել ընկերների և ընտանիքի հետ միասին: Պսակադրությունից հետո նա հայտարարել է. «Նա իմ առաջին տղամարդն էր, և մենք հանդիպում էինք շուրջ 4 տարի: Մտածում էինք, որ միասին ենք մեծացնելու մեր որդուն: Ես չէի ցանկանում դա միայնակ անել, բայց ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Այժմ ես նրա կինն եմ, և միշտ սիրելու եմ նրան»,- հայտարարել է աղջիկը:
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ այժմ երիտասարդ կինը ստիպված կլինի ամուսնալուծության համաձայնություն ստանալ մահացած ամուսնուց, եթե հանկարծ որոշի կրկին ամուսնանալ:

Ի դեպ, սա առաջին նման դեպքը չէ: 2004-ի փետրվարին մեկ այլ ֆրանսուհի  ամուսնացել էր իր մահացած ընկերոջ հետ: Նրա փեսացուն ոստիկան է եղել և նույնպես մահացել է վթարի հետևանքով:
Tekali Taxi