Home / Հայաստան / Ինչու են տղամարդիկ ավելի ծանր տանում հարբուխը

Ինչու են տղամարդիկ ավելի ծանր տանում հարբուխը

Քվինսլենդի համալսարանի գիտնականները բացատրել են, թե ինչու են կանայք ավելի թեթև տանում շնչառական հիվանդությունները: Մասնագետները 63 կամավորների մասնակցությամբ հետազոտություններ են անցկացրել:

Գիտնականները կամավորներին վարակել են հարբուխ առաջացնող վիրուսով և հետևել օրգանիզմի հակազդեցությանը:  Respiratory Research-ում հրապարակված զեկույցում ասվում է. «Կնոջ օրգանիզմն ավելի ուժեղ է հակազդում վիրուսների հարձակմանը: Սակայն դա վերաբերում է միայն մինչ դաշտանադադարի փուլ մտած կանանց:

Առաջատար հետազոտող Ջոն Ափհեմը մեկնաբանում է. «Կենսաբանական տեսանկյունից նման դասավորվածությունը բավական տրամաբանական է: Վերարտադրողական տարիքի կանայք պետք է ավելի պաշտպանված լինեն մարդկային տեսակի պահպանման համար»:

Tekali Taxi