Home / Հայաստան / Google-ն իր սեփական սոցիալական կայքը կունենա

Google-ն իր սեփական սոցիալական կայքը կունենա

Google-ը ներկայացրել է իր սեփական «Google+» սոցիալական կայքը: Նոր ծառայության հնարավորությունների մասին ընկերությունը պատմել է իր բլոգում:

«Google+»-ում «ընկերների» միասնական ցուցակ չկա: Դրա փոխարեն կոնտակտները բաշխվում են «շրջաններով»: Օրինակ` բարեկամներ, գործընկերներ, համադասարանցիներ և այլն: Յուրաքանչյուր շրջանի համար գաղտնիության առանձին կարգավորումներ են տրվում: Գործում է միևնույն «շրջանի» մեջ մտնող օգտատերերին անմիջապես միևնույն հաղոդագրությունն ուղարկելու հնարավորություն:

Սոցիալական կայքը նաև տեսազրույցի հնարավորություն է տրամադրում, որի միջոցով մի քանի օգտատերեր կարող են միաժամանակ շփվել միմյանց հետ:

«Google+»-ի օգտատերը սոցիալական ցանցում կարող է գրանցել իր հետաքրքրությունները, որից հետո նա թվյալ թեմայի վերաբերյալ թեմատիկ հոդվածների և տեսանյութերի հղումներ կստանա:

Tekali Taxi