Home / Հայաստան / Քաղաքապետարանի կայքում «փչացել է» Ազատության հրապարակից ուղիղ եթերն ապահովող տեսախցիկը

Քաղաքապետարանի կայքում «փչացել է» Ազատության հրապարակից ուղիղ եթերն ապահովող տեսախցիկը

Ազատության հրապարակում տեղադրված տեսախցիկը, որի միջոցով Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկվող Myyerevan.am կայքում ամբողջ օրվա ընթացքում ուղիղ եթերով կարելի է հետևել հրապարակի անցուդարձին, այս պահին չի գործում (http://myyerevan.am/index.php?Lang_ID=1&camera_ID):

Նշենք, որ կայքում տեղադրված մնացած բոլոր տեսախցիկները, որոնց միջոցով կարելի է հետևել, մասնավորապես, Հանրապետության հրապարակին, Ֆրանսիայի հրապարակին, Շառլ Ազնավուրի հրապարակին, Սասունցի Դավթի հրապարակին, աշխատում են և նրանց միջոցով կարելի է ուղիղ միացմամբ հետևել, թե ինչ է կատարվում վերոնշյալ վայրերում:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 20:00-ին Ազատության հրապարակում մեկնարկելու է Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքը: Նշենք նաև, որ ՀԱԿ-ի նախորդ` մայիսի 30-ի հանրահավաքի ընթացքում տեսախցիկը նույնպես չէր աշխատում:

Tekali Taxi