Home / Հայաստան / Հայաստանյան ակումբներն անհաջող մեկնարկեցին Եվրոպայի Լիգայում

Հայաստանյան ակումբներն անհաջող մեկնարկեցին Եվրոպայի Լիգայում

Երեկ երկու հայաստանյան ֆուտբոլային ակումբներ` «Բանանցն» ու «Ուլիսը», անհաջող մեկնարկ վերցրեցին Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

«Բանանցը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց Վրաստանը ներկայացնող «Մետալուրգից»: Հանդիպման միակ գնդակը 48-րդ րոպեին խփեց Իրակլի Կոբալիան, ով անմիջապես երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց խաղադաշտից: Երևանյան թիմը, սակայն, չկարողացավ օգտվել մեկ ֆուտբոլիստի առավելությունից:

Երևանյան մեկ այլ ակումբ` «Ուլիսը», մրցակցի հարկի տակ մրցեց Հունգարիայի «Ֆերենցվարոշի» հետ: 31-րդ և 33-րդ րոպեներին դաշտի տերերը Դյորդ Յոժիի և Մարկ Օտտենի ջանքերով երկու գնդակ ուղարկեցին «Ուլիսի» դարպասը: Առաջին խաղակեսի երկրորդ ավելացված րոպեին Դավիթ Գրիգորյանին գցեցին մրցակցի տուգանային հրապարակում, և «Ուլիսը» ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն Արտյոմ Ադամյանը չիրացրեց այն:

Երկրորդ խաղակեսում «Ֆերենցվարոշը» ևս մեկ գնդակ խփեց` ամրագրելով վերջնական հաշիվը` 3:0, որը «Ուլիսին» հաջորդ փուլ դուրս գալու գրեթե ոչ մի հնարավորություն չի թողնում:

Tekali Taxi