Home / Հայաստան / Հայաստանում կառավարիչները բախտագուշակությամբ են զբաղված. կարծիք

Հայաստանում կառավարիչները բախտագուշակությամբ են զբաղված. կարծիք

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՍԴՀԿ ներկայացուցիչ Արարատ Մկրտչյանը միշտ մտավախություն է ունեցել, որ առողջապահության ոլորտի ապաշնորհ քաղաքականության արդյունքում Հայաստանը մի օր կհանգի երեք միլիոն բնակչության և 35 հազար բուժաշխատաողների բանակի առճակատման: Այս մասին Արարատ Մկրտչյանն ասել է «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում: Նրա խոսքով` վերջին շրջանում նա զգում է այդ առճակատումը:

«Այսօր երկիրը, քաղաքացին, ռանչպարը ծանրագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ են, բացառությամբ մի 10 հազար սպիտակ օձիքավորների: Գյուղնախարարն ապավինում է Աստծուն, առողջապահության համակարգում փառք են տալիս Աստծուն, որ այս կամ այն բռնկումը սահմանափակ էր. Աստծուն ապավինելը վատ չէ, բայց առաջնահերթ էլ չէ: Աշխատելու, գործ անելու, արարելու, կանխատեսելու փոխարեն, մեր կառավարիչները բախտագուշակությամբ են զբաղված», – հայտարարել է Մկրտչյանը:

Tekali Taxi