Home / Հայաստան / Ճապոնիան չի ցանկանում Վրաստանին Ջորջիա անվանել

Ճապոնիան չի ցանկանում Վրաստանին Ջորջիա անվանել

Ճապոնիան մերժել է վրացական իշխանություններին, որոնք խնդրել են Վրաստանի պաշտոնական անվանումը փոփոխել ճապոներենում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը`հղում կատարելով Ճապոնիայի ԱԳ նախարարության Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով բաժնի իրենց աղբյուրին:

Պաշտոնական Թբիլիսին փորձում էր հասնել նրան, որպեսզի Վրաստանի անվանումը ճապոներենում դառնար անգլալեզու Georgia-ի անալոգային տարբերակը: Ամենայն հավանականությամբ խնդիրը վերաբերում է գրավոր տարբերակին, քանի որ բանավոր տարբերակում Վրաստանը հնչում է այնպես. ինչպես անգլալեզու «Ջորջիան»:

Նման խնդրանքով Վրաստանը պաշտոնապես դիմել է նաև այլ երկրների: Լիտվայում, մասնավորապես, նրանք մերժում են ստացել: Հարավային Կորեայում, ընդհակառակը, խնդրանքը բավարարվել է:

Հարկ է նշել, որ «Վրաստան»-ի անալոգային տարբերակի համար առաջարկվում է հենց «Ջորջիան» , և ոչ թե երկրի անվանման վրացական «Սաքարտվելո» տարբերակը:

Tekali Taxi