Home / Հայաստան / Սկանդալից հետո հայազգի երաժիշտը արժանացավ մրցանակի

Սկանդալից հետո հայազգի երաժիշտը արժանացավ մրցանակի

Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան 14-րդ միջազգային փառատոնում    թավջութակահարների մեջ լավագույնն է ճանաչվել հայազգի երաժիշտ Նարեկ Հախնազարյանը` ոսկե մեդալի և առաջին մրցանակի արժանանալով:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 30-ին Չայկովսկու անվան Համերգային սրահում և հեռարձակվել է ուղիղ եթերով:

Նարեկ Հախնազարյանը լավագույնների թվում է եղել նաև հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում: Բացի Հախնազարյանից, իրենց անվանակարգերում հանդիսատեսի հատուկ մրցանակի են արժանացել նաև դաշնակահար Դանիիլ Տրիֆանովը` Ռուսաստանից. ջութակահար Սերգեյ Դոգադին: Վլադիմիր Կրայնևի անվան հատուկ մրցանակի է արժանացել ուկրաինացի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին:

Հիշեցնենք, որ եզրափակիչից առաջ հայազգի երաժշտի շուրջ սկանդալ էր ծավալվել: Հունիսի 25-ին Նարեկ Հախնազարյանի ելույթի փորձի ժամանակ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել էր. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի` ինչ է նվագում մեզ ներկայացված այդ տաղանդը, այդ աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Այս հայտարարությունը վիրավորել է փորձին ներկա լրագրողներին, ում շնորհիվ միջադեպը արձագանք է ստացել հասարակության շրջանում:

Ավելի ուշ հայտնի դիրիժորը ներողություն էր խնդրել Հախնազարյանից` հայտարարելով .«Ցավում եմ տեղի ունեցածի համար և անկեղծ ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում իմ բառերը վիրավորել են»:

Tekali Taxi