Home / Հայաստան / Սեքս-սկանդալի մեջ ներքաշված գործչին կարող են արդարացնել

Սեքս-սկանդալի մեջ ներքաշված գործչին կարող են արդարացնել

Sofitel հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու փորձ իրականացնելու մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը ուրբաթ կկանգնի Նյու Յորք նահանգի քրեական դատարանի առջև, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Մանհեթենի դատախազության իրենց աղբյուրին:

Գործակալության փոխանցմամբ`Ստրոս-Կանը դատարանում կհայտնվի հուլիսի 1-ին, տեղի ժամանակով 11:30-ին: Ավելի վաղ ենթադրվում էր, որ դատավարությունը կկայանա հուլիսի 18-ից ոչ շուտ:

Միևնույն ժամանակ, AP գործակալությունը, հղում կատարելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ Ստրոս-Կանի գործը քննող դատախազները կասկածներ ունեն սույն գործով անցնող սպասուհու փաստարկների իսկության վերաբերյալ: The New York Times-ի տվյալների համաձայն` հետաքննիչները լուրջ բացթողումներ են հայտնաբերել սպասուհու ցուցմունքներում: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ կինն արդեն բազմիցս ստել է հետաքննությանը, հայտնում է «Ռիա Նովոստին»:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ ԱՄՀ-ի նոր ղեկավարի պաշտոնը ստանձնել է Ֆրանսիայի արդեն նախկին ֆինանսների նախարար Քրիսթին Լագարդը:

Tekali Taxi