Home / Հայաստան / Վրացական դպրոցներում դադարեցվում է ռուսալեզու ուսուցումը

Վրացական դպրոցներում դադարեցվում է ռուսալեզու ուսուցումը

Վրացական դպրոցներում դադարեցվում է ռուսալեզու ուսուցումը: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է երկրի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շիշկինը:

Նրա խոսքով` ռուսալեզու դասարանների փակման գաղափարը բացատրվում է դպրոցների որոշմամբ: Ըստ նախարարի` աշակերտների և նրանց ծնողների 90%-ը որոշում է կայացրել շարունակել կրթությունը վրացերենով: «Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ այս երեխաները հարմարվել են վրացական կրթական համակարգին»,-ասել է Շիշկինը:

Ինչպես պարզաբանել են դպրոցների աշխատակազմերում, որտեղ երեխաները զանգվածային կերպով  ռուսական դասարաններից տեղափոխվում են վրացականներ, սովորողների ծնողները կարծում են, որ  ամբողջությամբ վրացերենով ուսանելու դեպքում երեխաները առավել հեշտ կինտեգրվեն վրացական հասարակությանը:

Tekali Taxi