Home / Հայաստան / Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարը նկարահանում էր իր սեռական կյանքը տեսախցիկով

Մանկապղծության մեջ մեղադրվող գործարարը նկարահանում էր իր սեռական կյանքը տեսախցիկով

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ սկսվել է մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությունը, որն անցել է դռնփակ: «Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում մի շարք մանրամասներ է ներկայացրել գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ:

Մասնավորապես, օրաթերթի տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը պատանիների նկատմամբ իր սեռական ոտնձգությունները նկարահանել էր և պահպանել: Որպես օրինակ օրաթերթը նշում է 13-ամյա պատանու դեպքը, որի հետ ունեցած սեռական բնույթի գործողությունները գործարարը նկարահանել է տեսախցիկով, բացի դա, յուրաքանչյուր անգամ տղային  վճարել է 50 հազար և ավելի դրամ:

Երեք այլ պատանիների հետ Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվել է խմբակային սեքսով` պարտադրելով նրանց լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ դիրքերում: Այս ամենը նա նույնպես նկարահանել է, ապա, տեղի ունեցածը հրապարակելու սպառնալիքով, նրանց պահել է կախվածության մեջ:

Երկու այլ պատանիների դեպքում Սերոբ Տեր-Պողոսյանը ստիպել է նրանց իր հետ սեքսով զբաղվելուց բացի, համանման գործողություններն կատարել նաև միմյանց հետ:

«Առավոտը» տեղեկացնում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերն են եղել հիմնականում մոր խնամքի տակ գտնվող տղաները` թվով 10-ից ավելին:

Tekali Taxi