Home / Հայաստան / Ստրոս-Կանի գլխավոր մեղադրողը հրաժարվել է ինքնաբացարկից

Ստրոս-Կանի գլխավոր մեղադրողը հրաժարվել է ինքնաբացարկից

ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի գործով զբաղվող Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը հրաժարվել է թողնել այս սկանդալային վարույթը, հայտնում է BBC News-ը: Վենսին Ստրոս-Կանի գործից հրաժարվելու կոչ էին անում ֆրանսիացի պաշտոնյային սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող կնոջ փաստաբանները:

Նախօրեին հայցվոր կողմի ներկայացուցիչները պահանջել են այլ գլխավոր մեղադրող նշանակել` հիմնվելով այն հանգամանքի վրա, որ Վենսը, ըստ իրենց, դիտավորյալ տեղեկատվության արտահոսք է թույլ տվել, որը վնաս  է հասցրել իրենց հաճախորդի վարկանիշին: Վենսի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին հետաքննությանը մոտ կանգնած անանուն աղբյուրները հաղորդել էին, որ Ստրոս-Կանին բռնաբարության մեջ մեղադրող սպասուհին բազմիցս ստել է հետաքննությանը: Բացի դա, կնոջը կասկածել են քրեական աշխարհի հետ կապերի, թմրանյութերի ապօրինի շրջանառության իրականացման և փողերի լվացման մեջ: Եթե այս կասկածները հաստատվեն, ԱՄՀ ղեկավարի դեմ հարուցված քրեական գործը կարող է ավարտվել ի վնաս հայցվոր կողմի:

Հուլիսի 6-ին Ստրոս-Կանի փաստաբանները հանդիպել են մեղադրող կողմից հետ: Ենթադրաբար, նրանք քննարկել են ԱՄՀ նախկին ղեկավարի դեմ ուղղված բողոքը հետ վերցնելու հարցը: Մեկուկես ժամանոց բանակցություններից հետո, սակայն, պարզվել է, որ Ստրոս-Կանի գործը ընթացքի մեջ է մնալու:

Tekali Taxi