Home / Հայաստան / Բացվել է աշխարհի ամենաարտասովոր հյուրանոցը

Բացվել է աշխարհի ամենաարտասովոր հյուրանոցը

Սինգապուրում բացվել է աշխարհի ամենաարտասովոր Marina Bay Sands հյուրանոցը, գրում է Curated.ru-ն:

Հյուրանոցը կազմված է երեք բարձր աշտարակներից` 200 մետրի վրա գտնվող հսկայական լողափով, որտեղ տեղակայված է աշխարհի ամենամեծ լողավազանը` 150 ք.մ.:

Marina Bay Sands հյուրանոցային համալիրի մեջ են մտնում 55 հարկերում տեղակայված ավելի քան երկուսուկես հազար համարներ, 18 տարբեր բնույթի սենյակներ և 230 VIP-համարներ` անձնական սպասավորով:

Հյուրանոցի աշտարակները ճկվածություն ունեն, առաջին աշտարակը թեքված է 26 աստիճան անկյան տակ, ինչը Marina Bay Sands-ը դարձնում է աշխարհի ամենաբարդ կառուցվածքն ունեցող շինություններից մեկը:

Հյուրանոցի շուրջ 1,2 հեկտար տարածքով տրոպիկական օազիս է կառուցված, որտեղ աճում են ավելի քան 250 էկզոտիկ ծառեր և 650 բույսեր: Ոչ միայն հյուրանոցի հաճախորդներն, այլև բոլոր զբոսաշրջիկները կարող են այցելել հյուրանոցի SkyPark

դիտորդական հարթակը:

Tekali Taxi