Home / Հայաստան / Գրող-հրապարակախոսը բացատրել է` ինչու չի քննադատում Սերժ Սարգսյանին

Գրող-հրապարակախոսը բացատրել է` ինչու չի քննադատում Սերժ Սարգսյանին

Հայաստանի հանրությունն իներտ ձևով հետևում է ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը, երկխոսության գաղափարը միայն քաղաքական դաշտում է պտտվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Փիարտ» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` երկխոսության խորացումը երկու կողմերին էլ հարկավոր չէ:

«Եթե երկխոսության ստատուս քվոն պահպանվի, դա ձեռք կտա և իշխանությանը, և ընդդիմությանը: Այն ստաբիլ վիճակում կպահի ներքաղաքական գործընթացները: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանում արդեն 20 տարի է` չկա ներքին քաղաքական խնդիր, որը պայմանավորված չլինի արտաքին քաղաքականությամբ»,-  ասել է Քոչարյանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ Քոչարյանի նշած ստատուս քվոն աղետալի կլինի Հայաստանի հանրության համար:

«Երկխոսության արդյունքում չի լինելու էն, ինչի համար որ շարժումը սկսել ա, այսինքն` այս երկխոսության արդյունքում բացառվում ա համակարգային փոփոխությունը, էդ հարցը դուրս ա եկել օրակարգից»,- ասել է Պետրոսյանը:

Նա նաև բացատրել է, թե ինչու է ինքն ավելի շատ քննադատում Կոնգրեսին և ոչ թե Սերժ Սարգսյանին.

«Ես տեսնում եմ Սերժ Սարգսյանի մտածողությունը, նա խոստումներ չի տվել հայ հասարակությանը, որ ես հիմա ասեմ` տես, դու դրժեցիր խոստումդ: Սերժին ոչ ոք չի հավատացել, բացի ընտրությունները կեղծել օգնողներից: Լևոն Տեր-Պետրոսյանից ա հանրությունն ինչ-որ բան սպասել, բայց հիմա չի պահանջում»:

Ըստ Քոչարյանի` Կոնգրեսը համակարգային փոփոխությունների կարող է հասնել` Ազգային Ժողովի ընտրություններում մեծամասնություն կազմելով, ինչպես բոլոր նորմալ քաղաքական ուժերը:

«Յուրաքանչյուր նորմալ քաղաքական ուժի նպատակը պետք է լինի խորհրդարանում մեծամասնություն լինելը: Բա էլ ո՞նց են համակարգային փոփոխություններ իրականացնում»,- ասել է Քոչարյանը:

Tekali Taxi