Home / Հայաստան / Վարչապետը ռուսաստանյան ընկերություններին հրավիրել է կառուցել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը

Վարչապետը ռուսաստանյան ընկերություններին հրավիրել է կառուցել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման տենդերին մասնակցելու առաջարկ է արել ռուսաստանյան ընկերություններին:

Անցյալ տարվա հունվարին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային ներդրումային ծրագիրն ու այս ծրագրի առնչությամբ Ասիական զարգացման բանկի 500 մլն դոլարի ֆինանսական աջակցության համաձայնագիրը:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Հյուսիս-Հարավ» արագընթաց ավտոճանապարհ կառուցել:

Առաջին 180 մլն դոլարի տենդերը կանցկացվի հուլիսի 11-ին:

Tekali Taxi