Home / Հայաստան / Լիբիան բանակցում է Սարկոզիի հետ

Լիբիան բանակցում է Սարկոզիի հետ

Մուամար Քադաֆիի որդի Սաիֆ ալ-Իսլամը հայտարարել է, որ լիբիական կառավարությունը զինադադարի վերաբերյալ բանակցություններ է վարում, բայց ոչ թե ապստամբների, այլ Ֆրանսիայի հետ:

«Մեր ներկայացուցիչը շատ հստակ ընկալել է այդ երկրի ղեկավար Նիկոլա Սարկոզիի դիրքորոշումը: Նա հայտնել է մեր ներկայացուցչին. «Մենք ենք ստեղծել Լիբիայի անցումային խորհուրդը: Առանց մեր աջակցության, գումարների և զենքի այն երբեք չէր կարող գոյություն ունենալ»,- Ալ-Իսլամի խոսքերն է փոխանցում Reuters գործակալությունը:

«Ֆրանսիան հայտարարում է, որ Փարիզը Տրիպոլիի հետ համաձայնության կգա, այն կստիպի անցումային խորհրդին հրադադարի գնալ»,- հավելել է Քադաֆիի որդին:

Tekali Taxi