Home / Հայաստան / Ջորջ Բուշին դատի են տալիս

Ջորջ Բուշին դատի են տալիս

Իր ամենամյա զեկույցում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը  լուրջ մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի նկատմամբ:

Համաձայն կազմակերպության զեկույցի` նախագահ Բուշը թույլատրել է խոշտանգումներ իրականացնել ամերիկյան բանտերում: Իրավապաշտպանները նաև մեղադրում են ներկայիս նախագահ Բարաք Օբամային անգործության մեջ և պահանջում են հետաքննություն սկսել Սպիտակ Տան նախկին ղեկավարի նկատմամբ:

HRW-ը նախկին հանրապետական վարչակազմի հանցագործությունների սեփական հետաքննությունն է անցկացրել, որի հիման վրա «Խոշտանգումներն անպատիժ են մնում» խորագրով 107-էջանոց զեկույց է պատրաստել: Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ բավականաչափ տեղեկատվություն են հավաքել` Ջորջ Բուշ կրտսերի նկատմամբ հետաքննություն սկսելու համար: Ըստ HRW-ի` Բուշի հետ միասին դատարանի առջև պետք է կանգնեն նաև նրա համախոհները` նախկին փոխնախագահ Ռիչարդ Չեյնին, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը և Ամերիկյան Հետախուզական Դաշնային ծառայության ղեկավար Ջորջ Տենետը: Բացի դա, կազմակերպությունը պահանջում է պարզել, թե ինչ առնչություն են ունեցել այս հանցագործությունների հետ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը և նախկին գլխավոր դատախազ Ջոն Էշքրոֆթը:

Tekali Taxi