Home / Հայաստան / Google-ի սոցիալական կայքը բարձրացրեց ընկերության գինը 11 տոկոսով

Google-ի սոցիալական կայքը բարձրացրեց ընկերության գինը 11 տոկոսով

«Google+» սոցիալական կայքի գործարկումից հետո որոնողական Google կայքի բաժնետոմսերն աճել են 11%-ով, հայտնում է Reuters-ը: Ներդրողները Google-ի նոր նախագծի մեկնարկը հաջող են համարել և ավելացրել են իրենց ներդրումների ծավալները: Իր գոյության ընդամենը երկու շաբաթների ընթացքում սոցիալական կայքի գինը բարձրացել է 20 մլրդ դոլարով, իսկ նրա շուկայական արժեքը հասել է 200 մլրդ դոլարի:

««Google+»-ը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընկերության նկատմամբ»,-կարծում են վերլուծաբանները: «Այս նախագիծը վկայում է Google-ի զարգանալու հնարավորությունների մասին»,-վստահ են փորձագետները:

Հունիսի վերջին Google-ը ներկայացրեց իր սեփական «Google+» սոցիալական կայքը: Կայքի հեղինակների մտահղացմամբ այն պետք է Facebook-ի մրցակիցը դառնա: Նոր կայքը տարբերվում է այլ կայքերից իր գաղտնիության լայն հնարավորություններով: «Google+»-ում «ընկերների» միասնական ցուցակ չկա: Դրա փոխարեն կոնտակտները բաշխվում են «շրջաններով»: Օրինակ` բարեկամներ, գործընկերներ, համադասարանցիներ և այլն: Յուրաքանչյուր շրջանի համար գաղտնիության առանձին կարգավորումներ են տրվում: Գործում է միևնույն «շրջանի» մեջ մտնող օգտատերերին անմիջապես միևնույն հաղոդագրությունն ուղարկելու հնարավորություն:

Կայքը դեռևս փորձնական շրջանում է գտնվում, իսկ գրանցվել հնարավոր է միայն հատուկ հրավերների միջոցով: Իսկ թե երբ այն հասանելի կդառնա բոլորի համար, չի հաղորդվում:

Tekali Taxi