Home / Հայաստան / Բաքվին առայժմ չի խանգարում Երևան-Վան չվերթը

Բաքվին առայժմ չի խանգարում Երևան-Վան չվերթը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Երևան-Վան ուղիղ չվերթի բացման մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները:

1news.az-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է հետևել իրավիճակի զարգացմանը:

«Թուրքիայի և Հայաստանի փոխհարաբերությունները երկու երկրների գործն է: Մենք չենք խառնվում երրորդ պետությունների հարցերին, բայց այն դեպքում, եթե որևէ բան սպառնա մեր ազգային շահերին, մենք մեզ արձագանքելու իրավունք  կվերապահենք»,- պատասխանել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո ծառայության տեղակալ Էլման Աբդուլաևը:

Ավելի վաղ Վանի առևտրային արդյունաբերական պալատի խորհդի ղեկավար Աբդուլա Թյունջեմիրը հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին կարող է կայանալ Երևան-Վան առաջին ուղիղ չվերթը:

Tekali Taxi