Home / Հայաստան / Հային աղմուկի պատճառով սպանած ռուսաստանցուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել

Հային աղմուկի պատճառով սպանած ռուսաստանցուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել

Տուլա քաղաքի շրջանային դատարանը Կոսայա Գորա գյուղի 53-ամյա բնակիչ Լև Խրուլյովին 10 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացու սպանության համար: Համաձայն դատարանի վճռի` Խրուլյովը պարտավոր է հայաստանցու ընտանիքին 50 հազար ռուբլի փոխհատուցում վճարել:

Տուլայի շրջանի դատախազությունը հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել մարտի 8-ի նախօրեին բազմահարկ շենքում: Խրուլյովը որսորդական հրացանից կրակել է հարևան բնակարանում աշխատող և շենքի բնակիչներին աղմուկով խանգարող հայաստանցու վրա, ինչի հետևանքով տղամարդը մահացել է:

Tekali Taxi