Home / Հայաստան / Բրեյվիկի կազմակերպությունն անդամներ ուներ նաև Հայաստանում

Բրեյվիկի կազմակերպությունն անդամներ ուներ նաև Հայաստանում

Ինտերպոլը սկսել է համագործակցել Հունաստանի ոստիկանության հետ` փորձելով գտնել այն հույներին, որոնք կապված են եղել շաբաթ օրը Նորվեգիայում երկու ահաբեկչական գործողություն իրականացրած Անդերս Բերինգ Բրեյվիկի հետ, հաղորդում է Greek Reporter-ը:

Հունաստանը Ինտերպոլի հետաքրքրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ մանրամասնորեն ուսումնասիրվել է 1500 էջերից բաղկացած Բրյեվիկի մանիֆեստը, որը կոչվում է «2083. Անկախության եվրոպական հռչակագիր»: Մանիֆեստում 270 անգամ հիշատակվում է «հույն» կամ «հույներ» բառերը:

Բրեյվիկը մանիֆեստում նշում է նաև, որ ինքը դեռևս 21-րդ դարի սկզբին կազմակերպություն է ստեղծել, որի հիմնադիր անդամներն են երկու անգլիացի, մեկ ֆրանսիացի, մեկ ռուս, մեկ հոլանդացի, մեկ նորվեգացի, մեկ սերբ և մեկ հույն:

Բրեյվիկի պնդմամբ, հիմնադիրները երկու անգամ հանդիպել են Լոնդոնում 2002 թվականի ապրիլին: Նա նաև գրում է, որ իր կազմակերպությունն անդամներ ունի եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Լիբանանում:

Նշենք, որ Բրեյվիկն իր մանիֆեստում կոչ էր անում Եվրոպայից արտաքսել բոլոր մահմեդականներին, բացի դա, ստեղծել Մեծ Հայք, Մեծ Հունաստան և Մեծ Սերբիա:

Tekali Taxi