հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԱՄՆ-ն փրկում է տնտեսությունը ռազմական ոլորտի հաշվին

ԱՄՆ-ն փրկում է տնտեսությունը ռազմական ոլորտի հաշվին

Ամերիկայի Միացյալ Նահանգները գալիք 10 տարվա ընթացքում կրճատելու են իրենց ռազմական բյուջեն 350 միլիարդ դոլարով: Այս որոշումը հուլիսի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների առաջնորդների հավանությանն է արժանացել:

Ռազմական ծախսերը կրճատելու որոշումը ավելի լայն ծրագրի մաս է կազմում: Երկաստիճան ծրագրով նախատեսված է ընդհանուր պետական ծախսերը կրճատել 2,5 տրիլիոն դոլարով: Առաջին փուլով ծախսերը կրճատելու են 1 տրլիոն դոլարով 10 տարվա ընթացքում և այն ուժի մեջ է մտնելու ԱՄՆ Սենատի կողմից օրինագիծը հաստատելուց անմիջապես հետո: Այս միջոցառումները ուղղված են ԱՄՆ-ի տնտեսությունը ճգնաժամից դուրս հանելուն:

Թե որ ոլորտներում, բացի ռազմականից, կրճատումներ կիրականացվեն, դեռևս չի հաղորդվում: