Home / Հայաստան / ՀՀ գլխավոր դատախազը չեկավ. Վճռաբեկ դատարանի նախագահը դրանում արտառոց բան չի տեսնում

ՀՀ գլխավոր դատախազը չեկավ. Վճռաբեկ դատարանի նախագահը դրանում արտառոց բան չի տեսնում

ՀՀ վճռաբեկ դատարանում օրերս տեղի ունեցած շնորհանդեսից հետո դատական համակարգում և իշխանական շրջանակներում սկսել են լուրեր շրջանառվել նշված դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության մասին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ անցած ուրբաթ` հուլիսի 29-ին, տեղի է ունեցել «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով 2009-2010 որոշումների ընտրանի»-ի շնորդհանդեսը, որին հրավիրված են եղել նախարարությունների, գերատեսչությունների, իրավապահ մարմինների ղեկավար կազմը, բայց հրավիրված առաջին դեմքերից ոչ մեկը հրավերը չի ընդունել` իրենց բոյկոտն արտահայտելով ընդդեմ Արման Մկրտումյանի:

Վերջինս «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նախարարությունների, գերատեսչությունների, իրավապահ մարմինների առաջին դեմքերը, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրավիրվել են, բայց նրանցից ոչ մեկը չի մասնակցել միջոցառմանը: Ըստ Մկրտումյանի, դրանում արտառոց ոչինչ չկա. հրավիրվածները նախապես զգուշացրել են, որ զբաղվածության պատճառով չեն կարողանա ներկա լինել և իրենց ներկայացուցիչներին են ուղարկել:

Tekali Taxi