Home / Հայաստան / Մեդվեդևը կցանկանար, որ Սահակաշվիլին հետևեր Սարգսյանի ու Ալիևի օրինակին

Մեդվեդևը կցանկանար, որ Սահակաշվիլին հետևեր Սարգսյանի ու Ալիևի օրինակին

2008 թվականի վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ասել են հետևանյալը.

«Վատ է, իհարկե, որ այդ ամենը տեղի ունեցավ, Կովկասի համար դա ծանր բան է: Բայց, գիտեք, դա մեզ համար որոշակի դաս է, ավելի լավ է անվերջ բանակցություններ վարել այն մասին, թե ինչպիսին պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ապագան, կլինի արդյոք այնտեղ հանրաքվե, ինչպես նախապատրաստել խաղաղ համաձայնագիրը, քան հինգ պատերազմական օր անցկացնել»:

Այս մասին Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է «Эхо Москвы» ռադիոկայանին, «ՊԻԿ Թի-Վի»-ին և Russia Today-ին տված հարցազրույցում:

ՌԴ նախագահը նշել է, որ օգոստոսյան դեպքերը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համար լուրջ դաս էին:

«Ինձ թվում է` դա բավական ուսուցողական բան է: Որովհետև, եթե վերադառնանք նրան, ինչ տեղի է ունեցել… եթե մի փոքր խելք ունենար մեր վրաց գործընկերը, գուցե, մենք հիմա նույն կերպ կհանդիպեինք Սոչիում, Կազանում, կմտածեինք` ինչպես փոխզիջումերի տարբերակներ գտնել երբեմնի մի պետության, իսկ այժմ Վրաստանի և նրանից մասնատված մասերի միջև: Դա քաղաքական գործընթաց կլիներ: Ես չգիտեմ, թե ինչ հեռանկարներով: Հնարավոր է` երբեք չպայմանավորվեինք, հնարավոր է` ինչ-որ բան կլիներ, հնարավոր է` ինչ-որ համադաշնություն կստեղծվեր: Իսկ նա վերցրեց և ճղեց իր երկիրը», – ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Tekali Taxi