Home / Հայաստան / «Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավը սկսել է երեխաներից

«Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավը սկսել է երեխաներից

Ընտրություններից առաջ կուսակցություններն աստիճանաբար ակտիվանում են, և, կարելի է ասել, նրանց համար քարոզարշավը ոչ պաշտոնապես մեկնարկել է։ Օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» սկսել է երեխաներից՝ դրանով իսկ շահելով ծնողների համակրանքը, գրում է «Հրապարակը»:

Այս օրերին երևանյան շենքերի բակերում հաճախ կարելի է տեսնել երեխաների համար կազմակերպված ուրախալի միջոցառումներ ծաղրածուների և հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ «քարոզարշավն» արվում է շատ ցուցադրաբար։ «Իսկ հիմա ես կասեմ մեր հովանավորի անունը, և դուք բոլորդ բարձրաձայն կասեք՝ շնորհակալություն»,- Աջափնյակի բակերից մեկում ասում էր միջոցառման շոումենը և հավելում. «Մեր հովանավորն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը», ինչին հաջորդում էր երեխաների հիացական «շնոր-հա-կա-լու-թյունը»։

Այս նախընտրական միջոցառումներն ակտիվորեն հեռարձակվում են նաև հեռուստատեսությամբ՝ որպես աներևակայելի մարդասիրական և բարեգործական քայլ։

Tekali Taxi