Home / Հայաստան / Ավազակային հարձակում. փորձում էին հափշտակել 38 միլիոն դրամ

Ավազակային հարձակում. փորձում էին հափշտակել 38 միլիոն դրամ

Երեկ ոստիկանության աշխատակիցները, Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչների և նախկին ոստիկանների օգնությամբ, ավազակային հարձակում կատարելու պահին ձերբակալել են 2 անձի, «Առավոտ» օրաթերթում գրում է լրագրող Գագիկ Շամշյանը:

Թերթի տեղեկություններով` ձերբակալվել են նախկինում դատված 26-ամյա Արամ Բարսեղյանը և 33-ամյա «Մանախ» մականվամբ Արմեն Վարդանյանը: Նրանք հրազենով և դանակով զինված հենց շենքի մուտքի մոտ փորձել են 63-ամյա Նադյա Շահինյանից հափշտակել նրա մոտ եղած 38 միլիոն դրամը:

Նադյա Շահինյանը աշխատում է երկաթուղու էլցանցում որպես գանձապահ: Երբ քաղաքացիներն ու ոստիկանները փորձել են վնասազերծել զինված հանցագործներին, նրանք կրակել են իրենց հետապնդողների ուղղությամբ: Տուժած գանձապահը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Tekali Taxi