Home / Հայաստան / Հայաստանում ամուսնացած Բրիտանիայի դեսպանին կփոխարինի ամուսնական զույգը

Հայաստանում ամուսնացած Բրիտանիայի դեսպանին կփոխարինի ամուսնական զույգը

Ջոնաթան Ջեյմս Էյվսը և Քեթրին Ջեյն Լիչը (ամուսնական զույգ) նշանակվել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի համատեղ դեսպաններ՝ հաջորդելով Չարլզ Լոնսդեյլին, ով կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի: Այս մասին հաղորդում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Epress.am-ի հետ զրույցում դեսպանատան հաղորդակցության բաժնից հայտնեցին, որ Չարլզ Լոնսդեյլի փոփոխությունը կապված է պաշտոմավարման ժամկետի ավարտի հետ, իսկ թե ինչ նոր պաշտոն է ստանձնելու Հայաստանում Մեծ Բրիտանիայի ներկայիս դեսպանը դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Չարլզ Լոնսդեյլն այս տարի ամուսնացել է Հայաստանի քաղաքացի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդակցության գծով ղեկավար Մարիա Սադոյանի հետ:

Նշենք, որ պարոն Էյվսն ու տիկին Լիչը կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին:

Ամուսնական զույգի մշտական նստավայրը կլինի Երևանը, իսկ դեսպանի

պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:

Պ-ն Էյվսը աշխատում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունում 1996 թվականից, իսկ տ-ն Լիչը՝ 2000-ից: Դրանից առաջ նրանք աշխատել են գիտական ասպարեզում և հասարակական կարծիքի հետազոտման ոլորտում: Նրանք երկարամյա փորձ և գիտելիք ունեն Հարավային Կովկասի և տարածաշրջանի պատմության, լեզուների և մշակույթի վերաբերյալ:

2006-ից 2011 թվականները նրանք աշխատել են Ճապոնիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ուր Էյվսը ղեկավարել է քաղաքական բաժինը, իսկ Լիչը Էներգետիկայի և շրջակա միջավայրի թիմի ղեկավարն է եղել:

Tekali Taxi